ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 1, 24News
ԱՄՆ-ն ակտիվորեն շարունակում է շփվել ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Ուկրաինայի հետ հակամարտության կարգավորման հարցերով, Թրամփն անձամբ ներգրավված է այդ գործընթացում։ Այդ մասին հայտարարել է Սպիտակ տան խոսնակ Կարոլին Լեվիթըհ։
«Երկու կողմից էլ մարդիկ են զոհվում, և դա արդեն շատ երկար է շարունակվում։ Մեր թիմը շարունակում է համագործակցել Ռուսաստանի, ինչպես նաև Ուկրաինայի հետ, և նախագահը շարունակում է ամեն օր շատ ակտիվ զբաղվել հարցով», - հավելել է նա։
--00—ՍՊ