ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 29, 24News
Ալիևն ուզում է, որ սոված մարդիկ Արցախում փողոց դուրս գան և ստիպված ադրբեջանական օգնություն ընդունեն: Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը։
Հայրապետյանի համոզմամբ, Վաշինգտոնյան բանակցություններից առանձնապես մեծ սպասելիքներ ունենալ չի կարելի։ Ըստ նրա՝ Հայաստանը չունի բանակցային բովանդակություն և սկզբունքներ։
Հայրապետյանի պնդմամբ, ավելին, Հայաստանի իշխանությունը Փաշինյանի գլխավորությամբ չի կարողանում պաշտպանել Հայաստանի շահը, անընդհատ գնում է զիջումների և փոխարենը ոչինչ չի ստանում։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ԱՊ