ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9, 24News
Ոստիկանական լկտի օպերացիայի շնորհիվ իշխանությունը Ալավերդիում համայնքապետ փոխեց, նրանք ասում են՝ մեր բոլոր ծրագրերն իրականացնելու համար նույնիսկ մաքրուհին պետք է ՔՊ-ից լինի։ Նույն տրամաբանությունը շարունակվեց ԱԺ-ում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի ընտրության ժամանակ, գիշատիչների նման հարձակվել էին հանձնաժողովի նախագահի վրա։ Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ ասաց քաղաքական գործիչ, քաղաքական գիտությունների թեկնածու Ռուբիկ Հակոբյանը։
Անդրադառնալով ընդդիմության գործողություններին` Հակոբյանը նշեց, որ պետք է ժողովրդի հետ անկեղծ լինել և հստակ ծրագիր ներկայացնել։
«Ընդդիմությունը հաշտ չէ, իրար փաթաթվում, բարևում են, բայց սեղանի տակից իրար ոտքով հարվածում են, իսկ ժողովուրդը դա լավ հասկանում է։ Փողոց պետք է դուրս գալ մեկ անգամ ու տուն չվերադառնալ, պատրաստի ծրագրով պետք է ներկայանան ժողովրդին»,-ավելացրեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հերմինե Միքայելյան
--00—ՅՄ