ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 2, 24news
Ամերիկացի գործարար, «Ինտեր Մայամի» ֆուտբոլային ակումբի համասեփականատեր Խորխե Մասը պատմել է, թե ինչպես է առաջացել արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիին թիմ հրավիրելու գաղափարը։ Այս մասին հայտնում է Armsport.am-ը։
«2019 թվականին մենք սկսեցինք մտածել այն մասին, թե ինչպես կարող ենք Մեսսիին բերել Մայամի:
Մենք ցանկանում ենք, որ մարդիկ մտածեն Մայամիի մասին, երբ մտածում են Ամերիկայում ֆուտբոլի մասին: Բոլորն ուզում են տեղափոխվել այստեղ։
Մեսսիի շնորհիվ MLS-ը կարող է դառնալ աշխարհի երկու կամ երեք խոշորագույն լիգաներից մեկը»,- ասել է Մասը El Pais-ին տված հարցազրույցում:
--00—ՅՄ