ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 4, 24News
Նեապոլ քաղաքի Սուրբ Գրիգոր Հայի (Սուրբ Գրիգոր Լուսավորչի) անվան եկեղեցում, որտեղ պահվում են Լուսավորչի մասունքները՝ տեղադրվեց երկլեզու ցուցանակ, ֆեյսբուքյան իր էջում հայտնում է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը․
«Լուսավորիչը Նեապոլ քաղաքի երկրորդ պահապան սուրբն է:
Սուրբ Գրիգոր Հայի Եկեղեցուն հարակից համանուն փողոցը ոչ միայն Նեապոլի, այլև Իտալիայի ամենահայտնի և իտալացիների և օտարերկրացիների ամենասիրված փողոցներից մեկն է»,- գրել է Ավինյանը՝ հրապարակելով լուսանկարներ։
--00—ՍՊ