Այսօր ընթերցվելու է առևանգված հայ զինծառայողների դատավճիռը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 7, 24News

ֆֆ

Այսօր ընթերցվելու է առևանգված հայ զինծառայողների դատավճիռը, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։



Հիշեցնենք՝ նախօրեին՝ Սումգայիթի ծանր հանցագործությունների դատարանում, տեղի է ունեցել հայ զինծառայողներ Հարություն Հովակիմյանի և Կարեն Ղազարյանի գործով դատական նիստը:



Ադրբեջանում պահանջում են 12 տարվա ազատազրկման դատապարտել առևանգված հայ ռազմագերիներին։

Սումգայիթի ծանր հանցագործությունների դատարանը ապօրինի պահվող հայ զինծառյողներին մեղադրում է իբրև Ադրբեջանի պետական սահմանը հատելու մեջ։ 

Հիշեցնենք՝ մայիսի 26-ին մարտական դիրքեր սնունդ մատակարարող երկու հայ զինծառայողների հետ կապն ընդհատվել էր:  Քննչական կոմիտեից ավելի ուշ տեղեկացրել էին, որ նախնական տվյալով՝ Ադրբեջանի զինված խումբը հատել է սահմանը և առևանգել հայ զինծառայողներին:





--00—ՍՊ