ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 7, 24News
Երասխում կառուցվող գործարանը չի կարողանում բնականոն աշխատել, քանի որ գտնվում է Ադրբեջանի նշանառության տակ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց մետաղաձուլարանը կառուցող «Ջի Թի Բի Սթիլ» ընկերության տնօրեն Տիրան Հակոբյանը։ Չնայած հանգամանքին, որ գործարանի տարածքում բարձրացվել է Ամերիկայի Միացյալ Նահանգների դրոշները` Ադրբեջանի ԶՈւ–ն պարբերաբար կրկին կրակ է բացում Երասխում կառուցվող գործարանի ուղղությամբ։
--00—ԶՀ