ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 9, 24News
Պաշտոնական լուր ստացանք, որ գազի ճնշումը նորից իջել է, դա նշանակում է, որ ադրբեջանցիները կրկին փակել են գազը, այլ կերպ չի կարող լինել, բայց դեռևս գազալցակայաններում գազ կա: Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց Արցախի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը: Բնակիչներին գազ մատակարարելու վերաբերյալ Հակոբյանը նշեց. «Անկեղծ ասած, բոլոր բնակիչները չէ, որ գազամատակարարում ունեին, որովհետև փուլ առ փուլ է միանում` մինչ ճնշումը հասնում է բոլորին:
Կոնկրետ, օրինակ, այն թաղամասում որտեղ ես եմ բնակվում, դեռ կա, բայց ճնշումը քիչ է, բայց կան թաղամասներ, որտեղ ամբողջությամբ սպառվել է գաղախողովակում եղած գազը»:
Հիշեցնենք, որ «Արցախգազ» ՓԲԸ-ից հայտնել էին, որ Հայաստան-Արցախ գազատար միակ խողովակաշարում գազի ճնշման մակարդակը սկսել է իջնել, ինչը նշանակում է, որ ադրբեջանական կողմը փակել է խողովակի վրա եղած փականը:
Մերի Մանուկյան
--00—ԱՊ