Հասարակական անվտանգություն ապահովելու փոխարեն ոստիկանությունը հակառակ գործառույթն է ստանձնել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 10, 24news

05beffa973803698913af52d1566280a_M

Ինչու՞ է ոստիկանության աշխատողն իրեն թույլ տալիս օրը ցերեկով հարձակում գործել քաղաքացու նկատմամբ: Այս մասին գրում է ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Պատասխանը շատ հստակ է, քանի որ գիտի` անպատժելիություն է:

Այն, ինչ մեկ օր առաջ Գյումրիում տեղի է ունեցել Karapet Poghosyan-ի հետ, գալիս է լրացնելու ոստիկանական բեսպրեդելի այն շարքը, որին անընդհատ ականատեսն ենք դառնում:

Հասարակական անվտանգություն ապահովելու փոխարեն ոստիկանությունը հակառակ գործառույթն է ստանձնել` կարգի կոպիտ խախտում և բռնություն քաղաքացու նկատմամբ»։

--00—ՅՄ