Փաշինյանը գյումրեցիների վրա մատ թափ տվեց, ասաց՝ ուզեք-չուզեք Սարիկն է քաղաքապետ լինելու

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 12, 24News 

Կիրակի օրը Փաշինյանը եկավ Գյումրի հոխորտալու համար, նրա ելույթում որևէ բովանդակություն չկար, ասաց՝ կամ իմ թեկնածուն կընտրվի, կամ Գյումրին քաղաքապետ չի ունենա։ Անպատասխանատու մարդու վերաբերմունք տեսանք, եկել էր, որ մատ թափ տար, նա ուրիշ երգ չգիտի, բացի նախկինների երգից, ուզում է հասարակության մեջ տարանջատումը խորացնել։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց գյումրեցի ընդդիմադիր գործիչ Կարապետ Պողոսյանը։  

«Փաշինյանը եկավ Գյումրի, ասաց՝ ուզեք -չուզեք Սարիկ Մինասյանն է լինելու Գյումրու քաղաքապետ, բայց Գյումրիում չկարողացավ ազատ քայլել, ինչպես առաջ, երկրորդ կարգի դերասաններով տպավորություն էր ուզում ստանալ։ Ընդդիմությունը եթե ճիշտ աշխատի, Սարիկ Մինասյանը շանս չի ունենա, ՔՊ-ն խարան է դարձել»,-ընդգծեց նա։

Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում։

 

--00—ԱՊ