ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 13, 24news
Երևանյան 28 փողոցներում վերգետնյա մալուխները կանցկացվեն ստորգետնյա կապուղիներով. կփորվի շուրջ 80 կմ խրամուղի: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:
«Ծրագրի շրջանակում «Երքաղլույս»-ի հենասյուներով անցնող հաղորդալարեր այլևս չեն լինի:
Նախագիծը ներառում է նաև.
Նատրիումային և սնդիկային լամպերի փոխարինում՝ LED լուսատուներով,
Հենասյուների փոխարինում,
Լուսավորության ցանցի կառավարման համակարգի ներդնում»:
--00—ՅՄ