ՆԳՆ-ն հաստատում է. ջրանցքից դուրս է բերվել 75-ամյա կնոջ դի

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 13, 24news

Screenshot_1

Հուլիսի 13-ին, ժամը 13:00-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Նոր Հաճն քաղաքի կամրջի մոտակա ջրանցքում դի է նկատվում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները Գետամեջ գյուղի 21-րդ փողոցի վերջնամասում՝ Արզնի-Շամիրամ ջրանցքից դուրս են բերել քաղաքացի Լ. Բ.-ի (ծնված 1949 թ․) դին և մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային:

--00—ՅՄ