Արցախում հանրահավաքի մասնակիցները երթով շարժվում են դեպի ՌԴ խաղաղապահների զորակայան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 14, 24News

3b9cccb6-8319-4b74-8448-24eb7bf17e37.jpg

Արցախում մեկնարկած համաժողովրդական շարժման հանրահավաքի մասնակիցները քայլերթով շարժվում են դեպի ՌԴ խաղաղապահ զորակազմի զորակայան, որը գտնվում է Իվանյան համայնքում։

Հանրահավաքի մասնակիցները ՌԴ խաղաղապահներից կպահանջեն ապահովել ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով և դադարեցնել հումանիտար աղետը։ 

Մինչ այդ հանրահավաքի մասնակիցները ԿԽՄԿ-ի Ստեփանակերտի գրասենյակի մոտ էին, որտեղ ԿԽՄԿ-ից պահանջեցին Արցախում տիրող իրավիճակի վերաբերյալ ամբողջ իրականությունը ներկայացնել միջազգային բոլոր կառույցներին։

--00—ԶՀ