ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 14, 24news
Բրիտանական «Reuters» լրատվական գործակալության հետ զրույցում որոշ աղբյուրներ, որոնց անվանումը գաղտնի է պահվում, նշել են, որ Կանադայի կողմից Թուրքիայի դեմ կիրառվող անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) էմբարգոն (արգելանք) շուտով կարող է չեղարկվել: Հայտնում է Ermenihaber.am-ը։
Մասնավորապես նշվում է, որ նման քայլի հավանականությունը մեծացել է այն բանից հետո, երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը համաձայնեց Հյուսիսատլանտյան դաշինքին (ՆԱՏՕ) Շվեդիայի անդամակցության հայտի արձանագրություններն ուղարկել երկրի խորհրդարանի հաստատմաննը:
Բացի այդ Կանադայի կողմից Թուրքիայի նկատմամբ նման դրական քայլը բացատրվում է հուլիսի 12-ին Վիլնյուսում ՆԱՏՕ-ի անդամ երկրների ղեկավարների գագաթնաժողովի շրջանակներում տեղի ունեցած երկու երկրների առաջնորդների երկկողմ հանդիպման արդյունքներով:
«Reuters»-ի կողմից Էմբարգոյի հնարավոր կասեցման ակնարկ է համարվում նաև Կանադայի վարչապետի աշխատակազմի հայտարարությունը:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ