ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 6, 24News
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը որոշել է մասնակցել 2024 թվականի մարտ ամսին կայանալիք նախագահական ընտրություններին։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
«Որոշումն ընդունված է, նա առաջադրվելու է»,-ասել է իրազեկ աղբյուրներից մեկը։
Մեկ այլ աղբյուր ասել է, որ այս մասին ակնարկը կհայտնվի մի քանի շաբաթվա ընթացքում։
--00—ՅՄ