Բլոկադայի իրական հետևանքների պատկերը հնարավոր է լինելու գնահատել ավելի ուշ. Արցախի բժիշկներ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 14, 24news

սս



Արցախի տեղեկատվական շտաբը հայտնում է, որ շրջափակման այս 7 ամսվա ընթացքում առավել խոցելի են փոքրիկներին սպասող մայրիկները: Մինչծննդյան խնամքն ու հետազոտությունների ամբողջ ծավալը, հնարավոր չէ ապահովել միայն Ստեփանակերտում ունեցած պաշարով ու սարքավորումներով: Ինչպես նշում են Ստեփանակերտի «Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն» ՓԲԸ-ի պատասխանատուները՝  Արցախի բլոկադայի իրական հետևանքների ամբողջական պատկերը հնարավոր է լինելու գնահատել ավելի ուշ:



Արվել է հնարավորն ու անհնարը՝ փոքրիկների սպասող մայրերին բարոյական աջակցություն ցուցաբերելու, ինչպես նաև հնարավորինս վիտամիներով ապահովելու ուղղությամբ:



--00—ՍՊ