Պեկինը հուսով է՝ ՀՀ-ն ու Ադրբեջանը կնպաստեն Հարավային Կովկասում խաղաղության և զարգացման կայացմանը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 14, 24News 

95

Չինաստանը ուրախ է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում դրական առաջընթացի առիթով։ Այս մասին այսօր հայտարարել է Չինաստանի ԱԳՆ խոսնակ Մաո Նինգը՝ անդրադառնալով Երևանի և Բաքվի միջև քննարկվող խաղաղության համաձայնագրին։

Խոսնակը նշել է նաև, որ Չինաստանն անկեղծորեն հուսով է, որ երկու երկրները կարող են լուծել իրենց հակամարտությունները և տարաձայնությունները երկխոսության միջոցով ու նպաստել տարածաշրջանի խաղաղությանը, զարգացմանն ու բարգավաճմանը: (CCTV News)

 

--00—ԱՊ