Գյումրիի «Շիրակ» գերեզմանատան հարակից ճանապարհին տեղադրվել է լուսանկարահանող տեխնիկական միջոց

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 14, 24News

286225

Համայնքային ոստիկանության գլխավոր վարչությունը տեղեկացնում է, որ հաշվի առնելով սահմանված երթևեկության առավելագույն արագության պահպանման նկատմամբ լուսանկարահանող տեխնիկական միջոցներով վերահսկողության բացակայությունը մեծ թվով վարորդների համար նպաստավոր պայմաններ է ստեղծում երթևեկության առավելագույն արագության գերազանցման համար՝ նպաստելով վթարային իրադրության առաջացմանը, «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի համաձայն՝ Մ-7 միջպետական նշանակության ճանապարհի Գյումրի քաղաքի «Շիրակ» գերեզմանատան հարակից ճանապարհահատվածում տեղադրվել է լուսանկարահանող տեխնիկական միջոց, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է։

Լուսանկարահանող տեխնիկական միջոցը գործարկվելու է մարտի 17-ից:

ՆԳՆ ոստիկանությունը վարորդներին հորդորում է պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները

--00—ՅՄ