ԵՄ-ն ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ ձեռք բերված համաձայնությունը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 14, 24News

photo_2025-03-14_14-34-57

Եվրամիությունը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի համապատասխան հայտարարությունները Խաղաղության և միջպետական ​​հարաբերությունների հաստատման համաձայնագրի նախագծի շուրջ բանակցությունների ավարտի վերաբերյալ։ Համապատասխան հայտարարությունը հրապարակվել է ԵՄ կայքում։

«Ողջունում ենք այս ուղղությամբ երկու կողմերի վճռական աշխատանքը, որը նրանք իրականացրել են վերջին մի քանի տարիների ընթացքում՝ ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային հանրության մասնակցությամբ»,- ասված է հայտարարության մեջ։

ԵՄ-ն բարձր է գնահատել վերջին տարիներին այս ուղղությամբ երկու կողմերի գործադրած ջանքերը. «Այս հայտարարությունները կարևոր քայլեր են տարածաշրջանում կայուն խաղաղության և անվտանգության ուղղությամբ։

Գործընթացի հաջող ընթացքի համար կարևոր է, որ երկու կողմերն էլ ցուցաբերեն հավասարապես կառուցողական և փոխզիջումների վրա հիմնված մոտեցում:

Եվրամիությունը լիովին աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին և պատրաստ է լրացուցիչ աջակցություն ցուցաբերել կողմերի պահանջի դեպքում»։

--00—ՅՄ