ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 15, 24News
Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ այսօրվա եռակողմ հանդիպումը արդյունավետ է անվանել և նրանց հրավիրել նոր բանակցությունների նույն ձևաչափով՝ արդեն «ամռանից հետո»։
Նա հայտարարել է․ «Ես ընդգծել եմ Լաչինի միջանցքը բացելու անհրաժեշտությունը, ինչպես նաև նշել եմ Ադրբեջանի կամքը՝ հումանիտար աջակցություն տրամադրելու Աղդամի ուղությամբ։ Եվ ես տեսնում եմ երկու տարբերակներն էլ... Ես խրախուսում եմ, որ հումանիտար մատակարարումները երկու կողմից էլ ապահովեն բնակչության կարիքները»։
--00—ԶՀ