ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 16, 24news
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր հերթական անգամ ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, պարեկներ Արտակ Սաֆարյանի և Արծրուն Զաքարյանի գլխավորությամբ, գիշերը ժամը 02:10-ի սահմաններում օպերատիվ տվյալներ ստանալով, այնուհետև ստուգման նպատակով Ծարավ Աղբյուր փողոցում կանգնեցրել են Mazda մակնիշի ավտոմեքենան:
Պարեկների աչքից չի վրիպել, թե ինչպես է վարորդը ավտոմեքենայի միջից կասկածելի փաթեթ նետում:
Տեղում պարեկները բռնել են նրան և պարզվում է, որ վարորդի կողմից նետված փաթեթում բյուրեղանման փոշիացված թմրանյութի նմանվող զանգված է:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ