ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 18, 24News
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից իրազեկում են, որ հուլիսի 19-ին՝ ժամը 00:00-04։00, Կենտրոն վարչական շրջանում՝ Թումանյան փողոցում և Իսակովի պողոտայում, ԿՇՄՊ ՀՈԱԿ-ը ծառերի բուժման նպատակով կիրականացնի սրսկման աշխատանքներ:
Անվտանգությամբ պայմանավորված՝ ՀՈԱԿ-ից բնակիչներին հորդորում են փակել փողոց նայող պատուհաններն ու պատշգամբի դռները:
--00—ԶՀ