ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 18, 24news
Իրավիճակը գնալով վատթարանում է, խնդիրները` խորանում:
«Արցախպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին այսօր` հուլիսի 18֊ին տված հարցազրույցում ասել է ԱՀ Առողջապահության նախարար Վարդան Թադևոսյանը:
«Առաջին հայացքից, կարծեք, հեշտ է լսել 219 օր։ Արդեն ամառ է, և երբ հետադարձ հայացք ենք ձգում, ապա Արցախի շրջափակումը սկսվեց ձմռան ցուրտ օրերից` աստիճանաբար շատ խոցելի դարձնելով առողջապահության ոլորտը` և՛ մեր բուժառուների, և՛ բժշկական անձնակազմի համար։ Բնական է, որ մենք ունենում ենք և կունենանք խնդիրներ, որոնք հրատապ լուծման կարիք ունեն։ Բայց դրանք ամեն օր փոխվում են, ահագնանում: Բայց կարծում եմ, որ մինչև այժմ կարողացել ենք դրանք հաղթահարել, փորձելու ենք նաև առաջիկայում` ի նպաստ մեր բուժառուների և հանրության: Ես տվյալ պահին չեմ կարող ասել, որ բավարար վիճակում ենք գտնվում, կարելի է ասել, որ այն ծանր է համարվում, և այդ ծանր վիճակը կդառնա ծայրահեղ ծանր»,-ներկայացրել է Վ. Թադևոսյանը:
--00—ՍՊ