ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 18, 24News
Արայիկ Հարությունյանն այլևս այլ գործիքակազմ չունի, Արցախում վիճակն օրհասական է: Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց արևելագետ, տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը։
Պետրոսյանի համոզմամբ, Շառլ Միշելը հնարավորություն չունի ազդել Ադրբեջանի և Հայաստանի վրա, նա փորձում է հավասարակշռություն ապահովել և ցույց տալ բրյուսելյան հարթակի կենսունակությունը։ Փորձագետի կարծիքով, իրավիճակն իսկապես ծանր է, իսկ Ադրբեջանը փորձում է ստեղծված իրավիճակից անընդհատ զիջումներ կորզել։
Ըստ նրա՝ Հայաստանի կողմից Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելը փոխել է իրավիճակը՝ 2021 թվականի դրության հետ համեմատած, բայց այդ ճանաչումը դեռևս վերջնական չէ, քանի որ դեռևս փաստաթղթավորված չէ։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ԱՊ