Ժամանակն է շարունակել հայ-թուրքական բանակցությունները. Միրզոյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 18, 24news

ֆֆ

Մենք ունեցանք որոշակի դադար, կարծում եմ հիմա ժամանակն է շարունակել հայ-թուրքական  հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցությունները: Այդ մասին ՀՀ ԱԳ նախարարը հայտարարել է Ավստրիայի ԱԳ նախարար Ալեքսանդր Շալենբերգի հետ համատեղ մամուլի ասուլիսից հետո․



Առկա են շատ քայլեր, որոնք արդեն իսկ կարող են իրականացվել Հայաստանի և Թուրքիայի կողմից՝ վստահ լինելու համար, որ կողմերը ճիշտ ուղու վրա են դեպի հարաբերությունների վերջնական, համապարփակ և ամբողջական կարգավորում, երկու երկրների միջև սահմանի բացում և դիվանագիտական հարաբերությունների հաստատում։ Այս պարագայում, ես, իհարկե, առաջին հերթին նկատի ունեմ հայ-թուրքական սահմանի բացումը երրորդ երկրների, նաև Հայաստանի և Թուրքիայի՝ դիվանագիտական անձնագիր կրող քաղաքացիների համար։ Կան մի քանի այլ նախագծեր, որոնք ևս քննարկվում են,- նշել է Միրզոյանը։ 



Հարցին, թե այս պահին բանակցություններ նախատեսվա՞ծ են, Միրզոյանն ասել է, որ այս պահին համաձայնեցված ամսաթիվ չկա:



--00—ՍՊ