ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 19, 24news
Միլանի «Ինտեր»-ը նոր մրցաշրջանի նախապատրաստական փուլում ընկերական հանդիպում է անցկացրել «Լուգանո»-ի հետ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ստուգողական հանդիպումն ավարտվել է 3:0 հաշվով՝ հօգուտ «Ինտեր»-ի: Միլանյան ակումբի մեկնարկային կազմում էր Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը, ով փոխարինվել է 65-րդ րոպեին:
Նոր մրցաշրջանի նախապատրասական փուլի շրջանի շրջանակներում «Ինտեր»-ը հավաք կանցկացնի նաև Ճապոնիայում, որտեղ ընկերական խաղեր կանցկացնի եվրոպական և արաբական թիմերի հետ:
--00—ՅՄ