Ավտովթար՝ Երևանի Ագաթանգեղոսի և Խորենացի փողոցների խաչմերուկում․ կա զոհ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 20, 24news

photo_2023-07-20_08-21-15

Հուլիսի 20-ին, ժամը 00։34-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ  Երևանի Ագաթանգեղոսի և Խորենացի փողոցների խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենայում կա արգելափակված դի․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Փրկարարները «BMW» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել Ա. Բ.-ի (ծնված 1985 թ.) դին և մոտեցրել դի տեղափոխող մեքենային:

--00—ՅՄ