ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 21, 24News
ԱԺ նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը գրում է․
«Շուտով կարթնանաք, և վստահ եմ, որ առաջին հարցերից մեկը, որ կառաջանա ձեր մտքում՝ «Ի՞նչ ուտել այսօր», դրան կհաջորդի գործողությունը, և կուշտ ու հանգիստ օրը կբացվի։
Արցախում ևս այդ հարցն է տրվելու, բայց ...
Առավելագույն մեկ շաբաթ հետո Արցախում կլսենք սովամահության դեպքերի մասին։
Չե՞ք պատկերացնում... Իհարկե' չեք պատկերացնի, պարզապես ասեմ իմանաք։
Լույսը բարին ավետի, և ամեն մեկդ զգաք պահի լրջությունը և չասեք․ «Ես անիմաստ եմ համարում փողոց դուրս գալը»։
Անիմաստ չէ, դո՛ւրս եկեք ճնշենք այս անտարբերությունը։
Այսօր ժամը 19։00 ին Մյասնիկյանի արձանի մոտ եկեք»:
--00—ՍՊ