ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 23, 24News
«Լոկոմոտիվը» հրաժարվել է Նաիր Տիկնիզյանին վաճառել «Վերդերին»:
Գերմանական ակումբը Հայաստանի հավաքականի 24-ամյա խաղացողի համար առաջարկել է 2,5 մլն եվրո, սակայն այդ գումարը չի սազում երկաթուղայիններին, հաղորդում է Metaratings.ru-ն, փոխանոցւմ է Armsport-ը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Տիկնիզյանի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերել «Ռեալ Սոսիեդադը», «Բոլոնիան» և «Էմպոլին»։
Հուլիսի 22-ին կիսապաշտպանը գոլի հեղինակ էր դարձել ՌՊԼ-ի 1-ին տուրի՝ «Ռուբինի» հետ խաղում (2:2):
--00—ՍՊ