ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 24, 24news
Կասկածներ ունեմ, որ Նիկոլ Փաշինյանը ուղիղ հրահանգ է ստացել Իլհամ Ալիևից, որպեսզի Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովը խորհրդարանում չունենա նախագահ, որովհետև ես միակ ընդդիմադիր պաշտոնյան էի։ Ես նաև միակ ընդդիմադիր պաշտոնյան էի ԱԺ-ում, որը Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հարցը բարձրացրել է և շարունակելու եմ բարձրացնել միջազգային ատյաններում։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց անկուսակցական Թագուհի Թովմասյանը։
Թովմասյանը շեշտեց, որ հավաքված ստորագրությունները ուղարկելու է միջազգային բոլոր կազմակերպություններին և երկրներին ու խնդրելու է ուշադրություն դարձնել՝ մարդիկ պահանջում են Արցախը ճանաչել հայկական․ «Սա նշանակում է, որ միջազգային ասպարեզում Փաշինյանը ինչ փաստաթղթի շուրջ էլ բանակցի՝ այն չի ունենալու լեգիտիմություն»,-ասաց նա։
Նա նաև հայտարարեց, որ ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից հեռացնելով ՔՊ-ն չի կարող իրեն լռեցնել։
Մանրամասն՝ տեսանյութում։
--00—ՅՄ