ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 6, 24News
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում կորոնավիրուսի հաղթահարման մասով լավ ուր է հայտնել՝ տեղեկացնելով, որ վերջին 1 օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 11 նոր դեպք։
«Մենք առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում, եթե ավելի խստորեն պահպանենք պարետատան կանոնները, շանսերը կմեծանան, որ խսիտ ռեժիմը թուլացնենք և վերադառնանք բնականոն կյանքին»,-ասել է Նիկոլ Փաշինյան, ապա հավելել, որ եթե այս դինամիկան պահպանվի, կնշանակի՝ համաճարակի ողնաշարը ջարդել ենք:
Վարչապետը նաև նշել է, որ վերջին օրվա ընթացքում ևս 1 մահվան դեպք է գրանցվել: 68 տարեկան կինն ունեցել է նաև այլ հիվանդություններ։
Ուղիղ եթերին տեսանյութին կից վարչապետը նաև գրառում է արել. «Հնարավոր է՝ լավ լուր ունենք կորոնավիրուսի հաղթահարման մասով։ Նախորդ օրվա 263 թեստերից դրական է ընդամենը 11-ը, այսինքն՝ միայն 11 մարդու մոտ է կորոնավիրուսը հաստատվել»:
Ըստ ՀՀ ԱՆ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի» Հայաստանում ապրիլի 6-ի ժամը 11։00-ի դրուոյազմբ կորոնավիրուսի 11 նոր դեպք է հաստատվել։ Վարակակիրների ընդհանուր թիվն 833 է։
Ապաքինվել է 62 մարդ, փաստացի բուժվում է 763 մարդ։ Գրանցվել է բացասական 4096 դեպք։ Մահացել է 8 մարդ։