ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 24, 24News
Սահմանամերձ Կոթի գյուղն արդեն ունի ընդարձակ և գեղեցիկ մանկական պուրակ` լի գունեղ խաղահամալիրներով, սահարաններով և մարզասարքերով։ Բացման հանդիսավոր արարողության համար հավաքվել էին ինչպես Կոթիի բնակիչները, այնպես էլ հյուրեր տարբեր բնակավայրերից։
Սկզբում Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն օծեց այգում տեղադրված խաչքարը։ «Եղբայրական» անունը կրող պուրակը կառուցվել է բարերար Սամսոն Սարատիկյանի ջանքերով։ Կոթի բնակավայրի բարգավաճման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Նոյեմբերյան համայնքի ավագանու որոշմամբ Սամսոն Սարատիկյանին շնորհվեց պատվավոր քաղաքացու կոչում։
Իրենց գեղեցիկ երաժշտական և պարային համարներով հանդես եկան Կոթիի շնորհաշատ երիտասարդները, որից հետո նաև սիրված երգիչներ։ Միջոցառումն ուղեկցվեց ցուցանահանդես-վաճառքով։ Այս տարվանից յուրաքանչյուր Վարդավառին նախորդող օրը կնշվի որպես Կոթիի օր։
--00—ԱՊ