Տավուշի մարզի Սարիգյուղ բնակավայրում պայթյունի հետևանքով զոհվածին կհուղարկավորեն Կոթիում

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 18, 24News

acf3be2542930411e05f79a6030c1e29_M

Նախօրեին Տավուշի մարզի Սարիգյուղ բնակավայրում պայթյունի հետևանքով զոհվածին կհուղարկավորեն Կոթիում: Այս մասին իր էջում գրել է լրագրող Ոսկան Սարգսյանը:

«Սեպտեմբերի 17-ին,  Ժամը 17։00-ի  սահմաններում, Տավուշի մարզի Իջևան համայնքի Սարիգյուղի վերջնամասում «Նոր տեղ շին» ՍՊԸ-ն ճանապարհ կառուցելու նպատակով պայթյուն է իրականացրել, որի հետևանքով քարի բեկորը շպրտվել ու հարվածել է նշված ընկերության աշխատակից, Տավուշի մարզի բնակիչ, 27-ամյա Էդգար Նազարյանի  գլխին, ով տեղում մահացել է։

Էդգար Նազարյանը սահմանամերձ Կոթի գյուղի բնակիչ է, Կոթիից տեղեկացա, որ ընտանիքը Աբովյանում է բնակվում, Էդգարը այդ ճանապարհի կառուցման ժամանակ շինարարական տեխնիկա է աշխատեցրել։ Պայթյունի ժամանակ, մի քանի հոգով բլրի վրա կանգնած՝ հետևել են պայթյունին։

Ակնհայտ է , որ տեղի է ունեցել անվտանգության կանոնների խախտում, պայթյունի ժամանակ բոլոր աշխատողները պետք է գտնվեին անվտանգ հեռավորությամբ, անվտանգ  տեղ թաքնված լինեին։ Էդգար Նազարյանն ամուսնացած  էր, ունի փոքր աղջիկ։ Նրա հուղարկավորությունը կկայանա սահմանամերձ Կոթիում։

--00—ՅՄ