ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 24, 24News
«Ապրելու երկիր» կուսակցութան նախագահ, Երևանի ավագանու ընտրություններում կուսակցության քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանը կանանց հետ հերթական հանդիպման ընթացքում կիսվել է իր անցած ճանապարհով ու փորձով․
«Ես եկա քաղաքականություն այն ժամանակ, երբ հասկացա, որ իմ փոխարեն որոշող մարդիկ, բնավ, ծանոթ չեն իմ կարիքներին ու խնդիրներին։ Քաղաքականությունում է փոփոխությունների ճանապարհը, քաղաքականությունն է դրա ուղին և միջոցը։
Եվ որպեսզի քաղաքականությունը փոխվի, պետք է փոխվեն այն մարդկանց որակն ու այն մարդիկ, որոնք դրանով զբաղվում են։ Այս մտքերը պետք է կանանց ինչ-որ փուլի բերեն որոշումների, նաև առ այն, որ նրանք պետք են քաղաքականությանը և պետք են այսօր։
Կանայք կարող են, և կարող են ավելին, քան կարծում են. սա է կանանց ակտիվ ներգրավվածության անհրաժեշտության մասին բոլոր հարցերի նրա պատասխանը»,- նշել է նա։
--00—ՍՊ