Մեզանից յուրաքանչյուրը ՀՀ-ի և Արցախի մաս է, մասնակցեք Երևանի ավագանու ընտրություններին․Ապրելու երկիր

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15, 24News

դդ

«Ապրելու երկիր» կուսակցության ավագանու անդամի թեկնածու, նախկին պատգամավոր Գոռ Գևորգյանը ֆեյսբուքյան էջում գրում է․



«Հարգելի՛ համաքաղաքացիներ,

Մեզանից յուրաքանչյուրը՝ Հայաստանի և Արցախի մաս է, յուրաքանչյուրս՝ մեր ժողովրդի մասնիկն ենք, և հետևաբար ամեն մի ձայն անգնահատելի է սեպտեմբերի 17-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններում:

Մասնակցեք Երևանի ավագանու ընտրություններին և կանխորոշեք, թե ինչպիսի քաղաք, պետություն եք ուզում ունենալ, ինչպիսի ուղերձ եք հղում Արցախում շուրջ 9 ամսից ավել շրջափակման և աղետալի վիճակում գտնվող մեր հայրենակիցներին:

Գնացե՛ք ընտրության, որ փոխեք մեր պետության քաղաքական օրակարգը»։ 

--00—ՍՊ