ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 24, 24News
Ժողովուրդը միշտ վճռել է իր պայքարը՝ իր մտածող անհատների միջոցով, առաջնորդները չեն ստեղծում շարժում, շարժումներն են ստեղծում առաջնորդ: Հայ Առաքելական եկեղեցու առաջորդները պետք է էջմիածնից ամբողջ Առաքելական եկեղեցու զանգերը հնչեցնեն և աղոթքով պահանջեն պատուհասի հեռացում: Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ ասաց գրականագետ Սերժ Սրապիոնյանը:
Գրականագետի համոզմամբ, եթե Արցախի հարցը փաստաթղթավորվի՝ Արցախն ամրագրվի Ադրբեջանի կազմում, ապա հայոց պատմության մեջ այդ հարցը անդառնալիորեն կփակվի, որից հետո ի վնաս հայության լուծվելու է նաև Հայաստանի հարցը: «Էրդողանի, Ալիևի պահանջով 300 հոգու ցուցակ է կազմվել, Արցախյան առաջին և Ապրիլյան պատերազմներում աչքի ընկած գործիչների, պետք է հայտարարվեն ռազմական հանցագործներ:
Նրանք ցանկանում են քերել մեր ուղեղներից մեր հերոսների փառքի գիտակցումը, որ սերունդները չուզենան դառնալ Նժդեհ, Անդրանիկ, իսկ դա նշանակում է՝ ստրկանալ, ընդհուպ մինչև տիրոջ նրբանները լիզել: Բայց բոլոր նվաճողները, բարբարոսները առաջին հարվածը միշտ հասցրել են իրեց ծառայող, ստրկամիտ դավաճաններին, հետո նոր ազնվականներին են անցել»,- ավելացրեց Սրապիոնյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:
Հերմինե Միքայելյան
--00—ԱՊ