ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 25, 24News
ՌԴ-ն նվազեցրել է իր ակտիվությունը բանակցություններում Ուկրաինայի իրադարձությունների պատճառով։ Այսօր մամուլի ասուլիսի ընթացքում այս մասին նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Այո՛, Ռուսաստանի բանակցային ակտիվությունը նվազել է և նվազել է ոչ թե նրա համար, որ իրենք հարցի կարգավորումը չեն ուզում, այլ նրա համար, որ Ուկրաինայի իրադարձությունների հետ կապված իրենց ամբողջ ժամանակը և էներգիան հիմա չեն ներդնի ԼՂ-ի բանակցություններում։ Օբյեկտիվ հանգամանքների պատճառով է այդպես ստացվել, որ մենք արևմտյան հարթակներում ենք ավելի շատ քննարկումներ ունեցել», - հավելեց Փաշինյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ԱՊ