ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 31, 24News
Հայաստան պետությունը, կառավարությունը, նախարարները, բանակը նայում էին, թե ինչպես են հայրենազրկում հայերին Արցախում, ավելին՝ իշխող կուսակցությունը ամեն ինչ արեց, որ խնդիրը հենց այդպես հանգուցալուծվի։ Այս մասին 24News-ի «Հետագիծ Նարեկ Գալստյանի հետ» հաղորդման ժամանակ նշել է Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը։
Սրբազան հոր խոսքերով, հայրենիքը այլ տարածքներից ու երկրներից տարբերվում է նրանով, որ հանուն հայրենիքի պետք է գնալ զոհողությունների, տալ կյանքը։ «Եթե թույլ ես, չես կարողանում, ուրեմն հեռացիր, ինքնասպան եղիր, հրաժարական տուր, բայց ոչ թե աղետ բեր», - նկատել է նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ԱՊ