ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 26, 24news
Մարդասիրական օգնությամբ բեռնված երկու տասնյակ բեռնատար այսօր 400 տոննա հումանիտար օգնություն կհասցնի մինչև Կոռնիձոր, որտեղից նախատեսվում է ռուս խաղաղապահների միջոցով հումանիտար օգնությունը փոխանցել արդեն 227 օր շրջափակման մեջ գտնվող Լեռնային Ղարաբաղի ժողովրդին։ Այս մասին հայտնում է վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը:
--00—ՅՄ