ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 27, 24news
Հուլիսի 26-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 21։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ախուրյանի տարածաշրջանի Հովիտ գյուղում այրվում է շինություն (տուն կամ անսանագոմ)։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են մեկնել ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Ախուրյանի թիվ 53 հրշեջ փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Կարեն Կյուրեղյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Աղասի Խաչատրյանի գլխավորությամբ:
Տեղում նույն վաշտի պարեկները սահմանազատել են տարածքը և անցել ուժեղացված ծառայության:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ