ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 14, 24News
Երեկ վառվել է Շիրակի մարզի Ախուրիկ գյուղի բնակիչ Էմմա Հովհաննիսյանին պատկանող անասնագոմը: Մինչ հրշեջ-փրկարարները կկազմակերպեին հրդեհաշիջման աշխատանքները, ծխախեղդ են եղել և անկել անասնագոմում առկա 6 կով և 4 հորթ:
Դեպքի հանգամանքներով՝ Ախուրիկ համայնք են գնացել ՀՀ սննդամթերքի անվտանգության Շիրակի մարզային կենտրոնի մասնագետ-տեսուչներն ու տեղում կասեցրել անկած կենդանիների մսի վաճառքի փորձը:
Արդեն մորթված կենդանիները, առկա միս-մսեղիքը ՍԱՏՄ տեսուչների ներկայությամբ ու ջանքերով թաղվել են: