ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 27, 24news
Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 27-ի նիստում որոշեց Ֆյոդոր Միխայիլի Չիտիպախովյանին ազատել շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից:
ՀՀ նախագահի հրամանագրով Ֆյոդոր Միխայիլի Չիտիպախովյանին 2022-ի դեկտեմբերի 9-ին շնորհվել է քաղաքացիություն և նա ընդգրկված է Հայաստանի Հանրապետության գեղասահքի ազգային հավաքականի կազմում:
Ֆյոդոր Միխայիլի Չիտիպախովյանը՝որպես Հայաստանի գեղասահքի ազգային հավաքականի անդամ, նախապատրաստվելու և մասնակցելու է 2024-2025 թվականների Եվրոպայի ու աշխարհի առաջնություններին, վարկանիշային մրցաշարերին և2026 թվականի ձմեռային օլիմպիական խաղերին:
--00—ՅՄ