ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 1, 24News
«Կարգադրական կարգով ԳՇ-ն որոշ գործողություններ իրականացրել է»։ Այս մասին ասաց նախկին ՊՆ Դավիթ Տոնոյանը՝ պատասխանելով 44- օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի այն հարցին, թե ինչու զինված ուժերը չեն բերվել մարտական բարձր աստիճանի։
Տոնոյանը հաստատեց նաև, որ հայտնել են վարչապետին ու ԱԽ-ին պատերազմը կանգնացնելու անհրաժեշտության մասին։
«նման խոսակցություն եղել է ԱԽ-ում, չգիտեմ՝ որ մասն է հրապարակել ԱԽ-ն, այսպիսի խոսակցություններ եղել են նաև այլ ձևաչափերով և դրա վերաբերյալ առաջի զեկույցը ստացել եմ ես»,-ասաց Տոնոյանը։
Հիշեցնենք՝ Դավիթ Տոնոյանը «անպիտան հրթիռներ» գործով մեղադրվում է պետությունից շուրջ չորսուկես միլիոն դոլար յուրացնելու համար։
--00—ԼՀ