ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 1, 24News
Հնդկաստանի արևելքում գտնվող Օդիշայի նահանգում առնվազն 8 մարդ է զոհվել, տասնյակ մարդիկ՝ տուժել մուսոնային ամպրոպային տեղատարափների ժամանակ կայծակի հարվածներից։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ТАСС գործակալությունից:
Նշվում է, որ Համահնդկական ռադիոկայանի տեղեկացմամբ՝ մահվան դեպքերը գրանցվել են գյուղական վայրերում, երբ գյուղացիներն աշխատում էին դաշտերում։ Մարդիկ ամպրոպից տուժել են նաև նահանգի մայրաքաղաք Բհուբանեշվարում, որտեղ հուլիսի 31-ին գրանցվել են 258 մմ տեղումներ:
Պաշտոնական տվյալներով` 2022 թվականին Հնդկաստանում կայծակի հարվածներից զոհվել է 907 բնակիչ:
--00—ԼՀ