ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 1, 24News
«Ինտերֆաքս-Ազերբայջան» լրատվական գործակալության փոխանցմամբ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հնարավոր է համարել Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը մինչև 2023 թվականի վերջը։
«Եթե մենք հայկական կողմից տեսնենք կառուցողական մոտեցում և որ ամենակարեւորն է, եթե նրանք ամբողջությամբ հրաժարվեն մեր տարածքային ամբողջականությունը վիճարկելու իրենց բոլոր նկրտումներից, ապա մենք շատ շուտով կարող ենք խաղաղ լուծում գտնել, գուցե նույնիսկ մինչև տարեվերջ»,- հարցազրույցում նշել է Ալիևը։
--00—ԼՀ