ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1, 24News
Բաքուն խոչընդոտներ չի տեսնում Երեւանի հետ «խաղաղության պայմանագրի» ստորագրման համար։ Այս մասին ասել է Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Սահիբա Գաֆարովան, փոխանցում է «Ինտերֆաքսը»։
Խորհրդարանի նախագահը հայտնել է Բաքվի պատրաստակամության մասին, նշել ՝ պատրաստ են շարունակելու Երեւանի հետ խաղաղության շուրջ բանակցությունները։
«Ադրբեջանը պատրաստ է շարունակել բանակցությունները խաղաղության պայմանագիր կնքելու համար: Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման համար որևէ խոչընդոտ չկա»,- ասել է նա;
Նրա խոսքով, «Ադրբեջանը պատրաստ է Հայաստանի հետ խաղաղության՝ հիմնված երկու երկրների տարածքային ամբողջականության և ինքնիշխանության ճանաչման վրա»։
--00—ԼՀ