ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 2, 24News
«Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը կարծում է, որ ընդդիմության բացակայությունը 2020 թ-ի պատերազմի պատճառներն ու հետևանքները քննող խորհրդարանական հանձնաժողովի աշխատանքներին «կորսված պահ է»։ Այս մասին նա հայտարարեց նիստի ժամանակ, որի հիմնական մասն այսօր ընթանում է գաղտնի ռեժիմով։
«Նման դեպքում շահարկումներն անընդունելի են», - հավելեց նա։
Հիշեցնենք, որ Տոնոյանն արդեն երկրորդ օրն է, ինչ մասնակցում է հանձնաժողովի աշխատանքներին, որի համար նրան սահմանված կարգով բերում են ՔԿՀ-ից։ ՀՀ ՊՆ նախկին նախարարը գտնվում է անազատության մեջ՝ ֆինանսական մեքենայությունների մեղադրանքով։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ԼՀ