ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 2, 24News
Տեղի ունեցածը դժվարացնում է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ընթացքը։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, խոսելով Լաչինի միջանցքում ապօրինի անցակետում Ադրբեջանի կողմից 68-ամյա Վագիֆ Խաչատրյանի առևանգման դեպքի մասին։
«Դեպքի մասին հակասական մեկնաբանություններ ենք ստացել թե հայկական, թե ադրբեջանական կողմից։ Մենք ելնում ենք նրանից, թե որն է ավելի էական հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման և ԼՂ բնակչության իրավունքների ապահովվման համատեքստում»,-ասել է նա։
Մանրամասն՝ տեսանյութում։
--00—ՅՄ