Ակնկալում ենք, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հայտարարությունը դրական արդյունքների կհանգեցնի. Սկաու

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 3, 24News

Հայաստանի ՄԱԿ-ի գրասենյակի ներկայացուցիչներն այցելել են Կոռնիձորի սահմանային հատված, որտեղ շարունակում է կանգնած մնալ Հայաստանից Լեռնային Ղարաբաղ ուղարկվող հումանիտար օգնությունը՝ 21 բեռնատարով։

Հայաստանի ՄԱԿ-ի գրասենյակի ներկայացուցիչներին հեռվից ցույց է տրվել Ադրբեջանի կողմից ապօրինաբար տեղադրված անցակետը, ապա ներկայացվել է ստեղծված իրավիճակը:

Ճեպազրույցի ժամանակ Կոռնիձորի սահմանային հատվածից աշխատող «Լուրեր»-ի թղթակցի հարցին, թե ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հայտարարություն է տարածել Լաչինի միջանցքն անհապաղ բացելու կոչով, ի՞նչ քայլեր է նախատեսում այս համատեքստում, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար Նաննա Սկաուն պատասխանեց՝ կարդալով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հայտարարությունը:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ