ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 3, 24News
Կոռնիձորի սահմանային հատվածում այսօր նախատեսված է այցելություն Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի և ՄԱԿ-ի գործակալությունների ներկայացուցիչների կողմից, այնուհետև հանդիպումներ են լինելու Գորիսում: Հայտնում է «Լուրեր»-ը։
Նշենք, որ արդեն 9-րդ օրն է, և դեռ որևէ տեղաշարժ չկա. գիշերվա ընթացքում ևս նոր զարգացումներ տեղի չեն ունեցել, և Կոռնիձորի սահմանային հատվածում արդեն 21 բեռնատար է սպասում՝ բեռնված հումանիտար բեռով:
Վերջին երկու բեռնատարում՝ բացառապես քաղցրավենիք՝ հիմնականում պիտանելիության երկար ժամկետով, որոնք պահվում են սառնարանային պայմաններում: Մյուս 19 բեռնատարների մեծ մասում ևս օրվա ընթացքում միշտ միացված է սառնարանային ռեժիմը, որպեսզի այդ բեռնատարներում գտնվող դեղորայքը, կաթի փոշին և մանկական կերը ժամանակից շուտ չփչանան:
--00—ՅՄ